Անսովոր նախագիծ. ակցիայի մասնակիցները բանաստեղծություններ կկարդան Արագածի գագաթին. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Անսովոր նախագիծ. ակցիայի մասնակիցները բանաստեղծություններ կկարդան Արագածի գագաթին. armeniasputnik.am

Պոեզիայի սիրահարները կարող են բանաստեղծություններ կարդալ Արագածի գագաթին։

Արագած լեռը մի քանի ժամով հարթակ կդառնա պոեզիայի բաց դաս անցկացնելու համար։ Այդ մասին հաղորդում են ակցիայի կազմակերպիչները Facebook-ի պաշտոնական էջում։

Արագած հանգած հրաբուխը Հայաստանի ամենաբարձր կետն է, ուստի կազմակերպիչներն այն հիանալի և ոգեշնչող տեղ են համարում ռուս կամ հայ բանաստեղծների սիրելի բանաստեղծությունները ռուսերենով ընթերցելու համար։ Լեռ կբարձրանան հոկտեմբերի 20-ին։

«Երթուղին սկսվում է Քարի լճից, որը գտնվում է 3200 մետր բարձրության վրա։ Արագածն ունի չորս գագաթ։ Պոեզիայի բաց դասը տեղի կունենա Հարավային գագաթին (3879 մետր), որտեղից հիանալի տեսարան է բացվում խառնարանի և մյուս երեք գագաթների վրա, լավ եղանակին կարելի է տեսնել փառահեղ Արարատը»,- հաղորդում են կազմակերպիչները։

Պոեզիայի սիրահարների համար ցուրտը խոչընդոտ չէ։ Գագաթ բարձրանալուց և տաք թեյ խմելուց հետո, գրող հրահանգիչ Ելենա Շուվաևա-Պետրոսյանը կանցկացնի պոեզիայի բաց դաս։

Լեռ բարձրանալու համար անհրաժեշտ է բարձր տրամադրություն, ֆիզիկական պատրաստվածություն, տաք հագուստ և ծովից 4 հազար մետր բարձրության վրա սիրելի բանաստեղծությունը ռուսերենով կարդալու ցանկություն։ Մասնակցությունն անվճար է։ Մասնակիցների թիվը սահմանափակ է։

armeniasputnik.am