«Ոստիկանությունում ծեծի են ենթարկել անչափահասին, նվաստացրել են նրան». Ավագանու անդամ
Advertisement 1000 x 90

«Ոստիկանությունում ծեծի են ենթարկել անչափահասին, նվաստացրել են նրան». Ավագանու անդամ

Երևանի ավագանու անդամ Արմեն Ղալեչյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Այսօր ահազանգ ստացա այն մասին, որ երևանաբնակ մի անչափահասի իրավունքներ են խախտվել Երևանի ոստիկանության բաժանմունքներից մեկում: Փաստաբան Davit Arghamanyan ի հետ տուժող կողմից տեղեկացանք, որ ոստիկանությունում ծեծի են ենթարկել անչափահասին, նվաստացրել են նրան և ծնողին տեղյակ պահելու իր պահանջը կատարվել է միայն ժամեր անց:Վաղը դատաբժշկական փորձագիտության տվյալները ստանալուց հետո այս գործին ընթացք տալու համար տուժող կողմի հետ գնալու ենք ՀՔԾ: Բոլոր այն ոստիկաններն, ովքեր չեն հասկացել, որ Նոր Հայաստանում բռնությունը տեղ չունի՝ պատժվելու են օրենքի ամբողջ խստությամբ: Անձնական տվյալների պաշտպանությունից ելնելով անչափահասի տվյալները չեմ հրապարակում»:

Այսօր ահազանգ ստացա այն մասին, որ երևանաբնակ մի անչափահասի իրավունքներ են խախտվել Երևանի ոստիկանության բաժանմունքներից…

Gepostet von Armen Ghalechyan am Mittwoch, 17. Oktober 2018