Թուրքերը 9 ժամ 10 րոպե խուզարկել են Սաուդյան Արաբիայի հյուպատոսությունը. newmag.am
Advertisement 1000 x 90

Թուրքերը 9 ժամ 10 րոպե խուզարկել են Սաուդյան Արաբիայի հյուպատոսությունը. newmag.am

9 ժամ ոստիկանները փնտրել են լրագրողի ԴՆԹ նմուշները, ավելի ստույգ փնտրել են սև բեռնատար, որում հնարավոր է գտնվի հոկտեմբերի 2-ին Ստամբուլում անհետացած լրագրողը:

Սաուդցի ընդդիմադիր լրագրողի անհետացումը նախ Անկարա-Էր Ռիադ միջպետական սկադալի առիթ տվեց, հետո էլվերաճեց դիվանագիտական եռանկյունու, որում ներգրավված 3-րդ անկյունը Վաշինգտոնն է: Նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի թագավորի հետ:

«Ես խոսել եմ Սաուդյան Արաբիայի թագավորի հետ, նա հերքում է բոլոր մեղադրանքերը, ես չեմ կարող նրա մտքերըկարդալ, բայց հնարավոր է գործ ունենք անհայտ մարդասպանների հետ»:

Ենթադրությունները բացառելու համար Թրամփն իր պետքարտուղարին հրահանգում է անմիջապես մեկնել Էր Ռիադ, որտեղ նա պետք է հանդիպի Սաուդյան Արաբիայի թագավորի հետ: Մինչև այդ բազմաթիվ հարցերի պատասխաններէ փնտրել Թուրքիայի ոստիկանությունը:

Թուրքական կողմը  9 ժամ 10 րոպե խուզարկել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսությունը: Նպատակը` Ջամալ Խաշ–կըղու–ջիի անհետացման գործով փորձաքննություն անցկացնելու համար ԴՆԹ նմուշ վերցնել էր: Ջամալիհետքը գտնելու հույս` փորձագետները չունեն: Պեսիմիզմը հիմնավորվում է նրանով, որ խուզարկությանթույլտվությունը թուրքական կողմը ստանում է լրագրողի անհետացումից միայն 13 օր անց: Այդ ընթացքում Էր Ռիադիհյուպատոսություն է այցելել 15 հոգանոց փորձագիտական խումբ, որը Ստամբուլ է ժամանել հենց անհետացման օրը, հատուկ չվերթով, նրանց հետ հյուպատոսություն է մտել նաև հավաքարարների բրիգադ:

Washington Post-ի թղթակցի անհետացումից 2 օր անց Անկարան վարկած է հրապարակում, ըստ որի Ջամալ Խաշ–կղու–ջիին սպանել են հյուպատոսության ներսում, հարցաքննության ժամանակ, կտտանքների ենթարկելուց հետո:  Պաշտոնական Էր Ռիադը չի հերքում Ահասարսուռ տեղեկությունը: Արաբական մամուլի լռությունը ավելացնում էկասկածները: Միայն 5-րդ օրը Սաուդյան Արաբիայի առաջատար լրատվամիջոցները միաժամանակ ու միաձայնթագավորության բոլոր թշնամիներին սկսեցին մեղադրել թագավորության դեմ շինծու արշավի մեջ: Լրագրողիընկերները, որոոնք Սաուդյան Արաբիայի հյուպատոսության դիմաց բողոքի ակցիա էին կազմակերպել, վստահ են, որԱրևմուտքի տրամադրվածությունը բարեփոխումների խոստումներով գրաված Սաուդցի արքայազն Սալմանըշարունակում է  բռնապետական ավադույթներն ու հենց նա է լռեցրել ազատախոս Ջամալին:

Գայանե Ղազարյան

newmag.am

 



Նման նյութեր