«Հայկական վերածնունդ» կուսակցության նախկին մամուլի խոսնակ Վահե Մոսինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այսօր փակվեց Ալավերդու պղնձաձուլական գործարանը, դադարեցվեց վառարանի աշխատանքը, փակվեց Հայաստանի միակ պղնձաձուլարանը, որը համայնքի հիմնական զբաղվածության օջախն էր։ Սա մեծագույն հարված է Ալավերդի համայնքին, մեր ազգաբնակչությանն ու ողջ երկրին։ Անթույլատրելի մի արարք, որն իր ծանր հետևանքներն զգացնել կտա շատ արագ։ Տնտեսությունը դիվերսիֆիկացվելու փոխարեն, է՛լ ավելի է քայքայվում։
Հ․Գ․ Միայն խոսելով չի, գործ պետք է արվի, գործ։ Մեռանք ճառեր լսելով․․․ իսկ ժողովուրդն աչքները ջուր կտրած մի «զանգ կախողի» են սպասում․․․»:
Այսօր փակվեց Ալավերդու պղնձաձուլական գործարանը, դադարեցվեց վառարանի աշխատանքը, փակվեց Հայաստանի միակ պղնձաձուլարանը, որը…
Gepostet von Վահե Մոսինյան am Donnerstag, 18. Oktober 2018