ՌԴ Ստավրոպոլի երկրամասի Լերմոնտով քաղաքում ավարտվել է Սլավոնական 9-րդ գրական միջազգային «Золотой Витязь» փառատոնը: «Արձակ» բաժնի հաղթող է ճանաչվել հայաստանցի գրող Արմեն Գասպարյանը՝ «Աստղիկիս թաղումը» ստեղծագործության համար:
Գլխավոր մրցանակը ստացել է Ալեքսանդր Բոնդարևը:
Մրցույթին մասնակցել են 12 երկրների ներկայացուցիչներ: Ռուսաստան, Հայաստան, Վրաստան, ԱՄՆ, Չինաստան, Գերմանիա, Իսրայել և այլն:
Գրող և ռեժիսոր Արմեն Գասպարյանի ինքնակենսագրական գիրքը պատմում է իր ընտանիքի մի քանի սերունդների մասին:
rusarminfo.ru
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը