Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկ այցելեցինք գյումրեցի զինծառայող Գևորգ Հարոյանի ընտանիքին։ Մահվան մի սարսափելի պատմություն, որը բացահայտում է, առնվազն մի ամբողջ զորամասի պատկերը, թե ինչ անպաշտպան է եղել Գևորգը, ու նաև իր ընտանիքը այդ զորամասի բարքերի առաջ, թե ինչպես կարելի է զինվորին ամեն օր ծեծել, նսեմացնել, ստորացնել, ապա սպանել ու որակել ինքնասպաություն՝ ծաղրի ենթարկելով ընտանիքին։
Ինչ անտարբերություն ու բռի մթնոլորտ է տիրել այդ զորամասում, որ երկու ամիս առաջ զորակոչված տղան 10 կգ-ից ավել նիհարել է, գտնվել է հոգեբանական ծանր վիճակում և որևէ մեկը հրամանատարական կազմից դա չի նկատել։ Գևորգը ծնողներին պատմել է, որ դժոխային խառայության մեջ է, բայց թույլ չի տվել միջամտել։ Եվ սա համատարած է։ Ինչ է արել պաշտպանության նախարարը կոնկրետ այս դեպքի հետ կապված։ Հրամանատարական կազմը շարունակում է անպատիժ ապրել մինչև հաջորդ դեպքը և այդպես շարունակ»։
Երեկ այցելեցինք գյումրեցի զինծառայող Գևորգ Հարոյանի ընտանիքին։ Մահվան մի սարսափելի պատմություն, որը բացահայտում է,…
Gepostet von Zhanna Alexanyan am Donnerstag, 18. Oktober 2018