Նիդեռլանդների իշխանություններն առաջին անձնագիրն են հանձնել, որում մատնանշված Է տիրոջ «չեզոք» սեռը: Այդ մասին տեղեկացնում Է BBC-ն:
«Լեոնե Զեկերս, 57 տարեկան, ստացել Է անձնագիր, որտեղ սեռը նշված Է որպես «X»՝ տղամարդկանց համար՝ «M»-ի եւ կանանց համար` «V»-ի փոխարեն»,-ասված Է հաղորդագրության մեջ:
Հեռուստաալիքը նշել Է, որ 2001 թվականին Զեկերսը սեռափոխման վիրահատություն Է արել արականից իգականի, սակայն այժմ իրեն նույնականացնում Է որպես միջին սեռի մարդ:
Ավելի վաղ Զեկերսը դիմել Էր դատարան՝ պահանջելով թույլատրել «չեզոք» սեռի պատկանող անձանց պաշտոնական գրանցումը. այդ գործընթացը նա շահել Էր, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: