Մի քանի օր առաջ Քենսինգտոնյան պալատը պաշտոնապես հաղորդեց, որ Մեգան Մարքլը և արքայազն Հարին սպասում են իրենց առաջնեկին։ Սասեքսի դքսուհին այլևս չի թաքցնում իր կլորացած փորը։
Այժմ ամուսինները պաշտոնական այցով գտնվում են Ավստրալիայում։ Վերջերս նրանք եղել են Դուբո քաղաքի օդանավակայանում և շփվել են օդանավակայանի աշխատակիցների, ինչպես նաև Flying Doctor ծառայության բժիշկների հետ։ Սա աշխարհում ամենամեծ օդաբժշկական կազմակերպությունն է, որի բժիշկները շտապ և առաջին բուժօգնություն են ցուցաբերում գյուղական տեղանքների և Ավստրալիայի հեռավոր շրջանների բնակիչներին։
Հատուկ ապագա ծնողների համար բժիշկները ծայրահեղ դեպքերում ծնունդ ընդունելու վարպետության դաս են անցկացրել։
Flying Doctor-ի աշխատակիցները պատմել են, որ Մեգանն ու Հարին մեծ հետաքրքրությամբ են զրուցել իրենց հետ ծննդաբերության մասին և հարցրել են, թե կազմակերպության ինքնաթիռներում քանի երեխա է լույս աշխարհ եկել։