Կանադայում հանճարեղ գաղափար է առաջացել. միացնել ծերանոցներն ու մանկատները: Արդյունքն իրեն երկար սպասել չի տվել: Տարեց մարդիկ նորից գտել են իրենց սիրելի թոռնիկներին, իսկ որբուկներն առաջին անգամ զգացել են, թե ինչ է ծնողական սերն ու հոգատարությունը: Բժիշկները գրանցել են տարեց մարդկանց կենսագործունեության ակտիվացում, կյանքի հանդեպ հետաքրքրություն:
Նախքան երեխաների հայտնվելը, տարեցներն ավելի շատ մումիա էին հիշեցնում, իսկ երեխաները՝ ավելի անկաշկանդ են դարձել, նրանց տխրությունը վերափոխվել է ուրախության և տոնի: Հիմա նրանք նոր ընտանիք են ձեռք բերել:
Խելացի մարդկանց իմաստուն որոշումը երջանկացրել է թե՛ կանադացի միայնակ ծերերին, թե՛ որբուկներին:
nastroenee.ru
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը