Կապույտ զգեստ և ադամանդներ. էլեգանտ Մեգան Մարքլը՝ Ֆիջիում կազմակերպված պաշտոնական ընդունելությանը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Կապույտ զգեստ և ադամանդներ. էլեգանտ Մեգան Մարքլը՝ Ֆիջիում կազմակերպված պաշտոնական ընդունելությանը

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին ու նրա կինը՝ Մեգան Մարքլը, թագավորական շրջագայության շրջանակում այցելել են Ֆիջի, որտեղ նրանց պատվին պաշտոնական ընդունելություն է կազմակերպվել:

Ինչպես նշում է Daily Mail-ը, հղիության երրորդ ամսում գտնվող դքսուհին փայլել է իր էլեգանտ տեսքով: Հատուկ այս առիթի համար նա կրել է Daniela Karmuts բրենդի կապույտ զգեստ՝ 1.095 ֆունտ ստերլինգ արժողությամբ:

Մարքլին հավելյալ փայլ են հաղորդել թանկարժեք արքայական զարդերը, որոնք նա նվեր է ստացել պսակադրության կապակցությամբ:

Պարբերականը նշում է, որ Սասեքսի դքսուհին պատահական չի ընտրել այս գույնի զգեստ, քանի որ կապույտը Ֆիջիի խորհրդանիշն է:

Ավելի վաղ Քենսինգթոնյան պալատից հայտնել են, որ հղիության երրորդ ամսում գտնվող դքսուհին նախապես պատվաստվել է, որպեսզի կարողանա ամուսնուն ուղեկցել Ֆիջի այցի ժամանակ: Հայտնի է, որ այնտեղ դեռևս ակտիվ է «Զիկա» վարակը, որը լուրջ վտանգ է ներկայացնում հատկապես հղիների համար:

Հայտնի է, որ թագավորական շրջագայությունը տևելու է 16 օր: Անցած օրերի ընթացքում դուքսն ու դքսուհին հասցրել են լինել Ավստրալիայում և Նոր Զելանդիայում:

Մինչդեռ Ֆիջիում նրանք կանցկացնեն երեք օր, ինչից հետո կուղևորվեն Տոնգա, որտեղից էլ նորից Ավստրալիա կվերադառնան:

tert.am



Նման նյութեր