ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության (ՆԱՍԱ) մասնագետներն Անտարկտիկայում արտասովոր ձև ունեցող սառցաբեկոր են նկատել, գրում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ խոսքն ահռելի ուղղանկյունաձև մոնոլիտ կտորի մասին է:
Սառցաբեկորը նկատվել է Անտարկտիկայի արևելյան ափին՝ Լարսեն Սի սառցե շելֆի մոտ:
ՆԱՍԱ-ի մասնագետների կարծիքով՝ այն անջատվել է հենց այդ շելֆից: Մինչդեռ սառցաբեկորի ուղիղ անկյուններն ու հարթ մակերևույթը վկայում են, որ այն վերջերս է պոկվել:
Նշվում է, որ մոնոլիտն ունի ավելի քան 2 կմ լայնություն: