Ծանրամարտի Հայաստանի երիտասարդական թիմը կրկին մեդալ է նվաճել Եվրոպայի երիտասարդների առաջնությունում:
Մինչև 23 տարեկանների պայքարում Հայաստանի ներկայացուիցչ Տաթև Հակոբյանը 90 կգ քաշային կարգում պոկեց 105 կգ և հրեց 129 կգ: Երկամարտի 234 կգ արդյունքով Հակոբյանը գրավեց առաջին հորիզոնականը` դառնալով Եվրոպայի երիտասարդների չեմպիոն:
Ավելի վաղ` մեդալակիրներ էին դարձել Վարազդատ Լալայանը, Արսեն Մարտիրոսյանը, Արփինե Դալալյանը և Դիանա Աղաբեկյանը: