Վրաստանում վիրահատում են Հրանտ փղիկին. shantnews.am
Advertisement 1000 x 90

Վրաստանում վիրահատում են Հրանտ փղիկին. shantnews.am

Թբիլիսիի կենդանաբանական այգում վիրահատության է ենթարկվում Հրանտ փղիկը: Հեռացվում է նրա երկրորդ ժանիքը:

Մի քանի ժամ տևող այդ վիրահատության բարդություններից զատ, վտանգավոր է նաև նման խոշոր կենդանու՝ մի քանի ժամ անզգայացման տակ գտնվելը: Եղել են դեպքեր, երբ կենդանին անզգայացումից դուրս չի եկել:

Փղի առաջին ժանիքը հեռացվել է դեռ 2014-ին, հատուկ այդ նպատակով Վրաստան էր ժամանել համաշխարհային ճանաչում ունեցող ատամնաբույժ Փիթեր Կերտեսը: Փիղը կոտրել էր ժանիքները ծնոտոսկրի մոտ, ինչից բորբոքային պրոցես էր սկսվել, և որը կարող էր ողբերգական ավարտ ունենալ:

6 տոննա քաշով 23 տարեկան Հրանտ փղին փոխանակել էին: Մալկա անունով փղին փեսացու էր անհրաժեշտ: Հրանտ փղիկի փոխարեն Թբիլիսիի կենդանաբանական այգին Հայաստան էր ուղարկել 6 տարեկան Բունկա անունով փղիկին, որն այժմ պահվում է  Երևանի կենդանաբանական այգում:



Նման նյութեր