«Այո, Ծառուկյանի հետ ծանր զրույց ենք ունեցել». Վահան Կարապետյան. «Հրապարակ»
Advertisement 1000 x 90

«Այո, Ծառուկյանի հետ ծանր զրույց ենք ունեցել». Վահան Կարապետյան. «Հրապարակ»

«Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր, ԲՀԿ-ն լքած Վահան Կարապետյանը (Չերիի Վահան), ով տեւական ժամանակ ընդհատակ էր անցել, եւ նույնիսկ կուսակիցները նրա մասին տեղեկություն չունեին, երեկ ԱԺ էր եկել։ Ասում էին՝ նա նեղացել էր Երեւանի ընտրությունների նախօրեին, քանի որ նախընտրական շտաբը վստահել էին այլ անձի։ Ապա ինքը եւ Լյովա Խաչատրյանը հայտարարեցին ԲՀԿ-ից դուրս գալու մասին։ Եվ լուրեր կան, որ նրանք նոր կուսակցություն ձեւավորելու մտադրություն ունեն։ Ինչո՞ւ էր Կարապետյանն «անհետացել» եւ ինչո՞ւ դուրս եկավ ԲՀԿ-ից․ այս թեմաների շուրջ «Հրապարակը» զրուցել է նրա հետ։

– Պարոն Կարապետյան, ինչո՞ւ էիք անհետացել, որտե՞ղ էիք, որ Ձեր կուսակիցներն էլ չգիտեին Ձեր գտնվելու տեղը։

-Ես չէի կորել։

– Ձեր հեռախոսներն էլ էին անջատված։

-Ես մի քանի համար ունեմ, մեկը միշտ հասանելի է եղել։

– Ինչո՞ւ էին այդ դեպքում Ձեր կուսակիցները Ձեզ որոնում։

-Դե, մի քիչ անհամաձայնություն կար, խնդիրներ կային, որի արդյունքում ես հայտարարեցի, որ դուրս եմ գալիս կուսակցությունից։

– Ի՞նչ անհամաձայնության մասին է խոսքը, Ծառուկյանի հե՞տ էր կապված, թե՞ կուսակցության։

-Պարզապես սկզբունքայնության հետ խնդիր կար։ Քաղաքապետի ընտրությունների ժամանակ հարցեր առաջացան, որոնք էլ դեմ էին իմ սկզբունքներին: Ես կայացրեցի կուսակցությունից դուրս գալու որոշում։ Բաներ կար, որ ես թիմի հետ համաձայն չէի՝ ընտրությունների կազմակերպման հետ կապված։

– Տեղեկություններ կային, որ ընտրությունների՝ Ձեր ընտրատարածքի կուրացիան Ձեզ չէին վստահել, ինչից էլ նեղացել էիք։

-Դե… ավելի շատ թյուրիմացություն էր, իսկ հիմա ունենք այն, ինչ ունենք, ես դուրս եկա կուսակցությունից։

– Իսկ որոշումը Ձե՞րն էր, թե՞ Գագիկ Ծառուկյանինը, ընդհանրապես, կուսակցության ղեկավարի հետ զրույց ունեցե՞լ էիք դուրս գալուց առաջ։

-Այո, Ծառուկյանի հետ ծանր զրույց ենք ունեցել, բայց ճնշում չի եղել։

– Դուք եկել եւ քվեարկել եք նաեւ Ընտրական օրենսգրքի նախագծի համար, Ծառուկյա՞նն էր Ձեզ կանչել, թե՞ ինքներդ էիք եկել։

-Իմ համար էլ էր սկզբունքային այդ հարցը, քանի որ ժողովուրդն այդպես էր ուզում, նոր իրավիճակում այդ մոդելն էր անհրաժեշտ։

– Իսկ արտահերթ ընտրությունների հետ կապված՝ որոշում ունե՞ք, ո՞ր ուժի հետ կգնաք։

-Դեռ որոշում չունեմ։

– Ծառուկյանն էլ հայտարարեց, որ նոր որակի ցուցակ է ձեւավորելու, Ձեզ այդ նոր որակի ցուցակում տեսնո՞ւմ եք։

-Ծառուկյանին պետք է հարցնեք։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:



Նման նյութեր