Անի քաղաքը ներկայացվել է բրիտանացի գրողի «Ուրվական քաղաքներ» խորագրով գրքում
Advertisement 1000 x 90

Անի քաղաքը ներկայացվել է բրիտանացի գրողի «Ուրվական քաղաքներ» խորագրով գրքում

Հանրահայտ բրիտանացի հեղինակ Քրիս Մքնաբը նոր գիրք է հրատարակել՝ «Ուրվական քաղաքներ» խորագրով, որում ներկայացրել է համաշխարհային քաղաքակրթության մեջ նշանակալի դեր ունեցած քաղաքները, որոնք պատմության ընթացքում վերածվել են ավերակների:

Ինչպես ներկայացնում է The Sun-ը, իր գրքում բրիտանացին անդրադարձ է կատարել նաև հայոց պատմական մայրաքաղաք Անիին և Անիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ տաճարին:

«Ոչ բոլոր լքված հոգևոր կառույցներն են նման տեսողական ազդեցություն պահպանում, ինչպես Անիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչը: Եկեղեցին կառուցվել է 13-րդ դարում՝ Ախուրյանի կիրճի բարձունքում: Ինտերիերը ներկայանում է տպավորիչ որմնանկարներով, որոնք երկու թեմա են արծարծում՝ Քրիստոսի կյանքն ու Գրիգոր Լուսավորչի կյանքը: Անին ավերակների վերածված հայկական քաղաք է, որն այժմ գտնվում է Թուրքիայի Կարս նահանգում»,- գրել է Քրիս Մքնաբը:

Գրքում հեղինակն անդրադարձել է նաև մեքսիկական Սան Խուան Պարանգարիկուտիրո, եգիպտական Սիվա, սաուդական Ալ-Ուլա, ուկրաինական Պրիպյատ, սիրիական Հոմս, հնդկական Ջահազ Մահալ, աբխազական Թքվարչելի, չիլիական Չայտեն, իտալական Բալեստրինո և այլ քաղաքներին:

tert.am



Նման նյութեր