«Մի քիչ էլ՝ լավ թվերի մասին» (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Մի քիչ էլ՝ լավ թվերի մասին»

Բաբկեն Թունյանի հրապարակումը.

Մի քիչ էլ՝ լավ թվերի մասին։

2018թ. հունվար-սեպտեմբերի կտրվածքով մշակող արդյունաբերությունն աճել է 9.6%-ով, իսկ արտադրանքի ծավալը կազմել է 810 մլրդ դրամ։

Ամսական դինամիկան ավելի լավն է՝ 2018թ. սեպտեմբերին՝ նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ, մշակող արդյունաբերության արտադրանքի ծավալն աճել է 11.4%-ով և հասել 105.5 մլրդ դրամի։

Մշակող արդյունաբերության աճին ամենից շատ նպաստել են այլ ոչ մետաղական հանքային արտադրատեսակների արտադրությունը (ծավալը հունվար-սեպտեմբերին՝ 44.5 մլրդ դրամ, աճը՝ 42.6%), ոսկերչական արտադրատեսակների արտադրությունը (ծավալը հունվար-սեպտեմբերին՝ 37.5 մլրդ դրամ, աճը՝ 32.1%), հագուստի արտադրությունը (ծավալը հունվար-սեպտեմբերին՝ 9.7 մլրդ դրամ, աճը՝ 82%), ռետինե և պլաստմասսայե արտադրատեսակների արտադրությունը (ծավալը հունվար-սեպտեմբերին՝ 25.1 մլրդ դրամ, աճը՝ 14.6%)։

Մշակող արդյունաբերության ամենախոշոր խումբը՝ սննդամթերքի արտադրությունը, աճել է 6.8%-ով, ծավալը հունվար-սեպտեմբերին կազմել է 230.1 մլրդ դրամ։

Հաջորդ խոշոր խումբը՝ ծխախոտային արտադրատեսակների արտադրությունը, հունվար-սեպտեմբերին աճել է 7.6%-ով (ծավալը՝ 115.8 մլրդ դրամ)։

Նշենք, որ ծխախոտի արտադրության դինամիկան շատ ավելի ոգևորիչ է. այս տարվա սեպտեմբերին՝ նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ, գրանցվել է 46.7% աճ։

Խմիչքների արտադրությունը հունվար-սեպտեմբերին աճել է 2.9%-ով և հասել 108.6 մլրդ դրամի, սակայն սեպտեմբերին՝ նախորդ սեպտեմբերի համեմատ, ունենք 0.7% անկում։