Hetq.am-ի փոխանցմամբ՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում շարունակվում է պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի` նախկին ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանի կողմից առերևույթ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու դեպքի առթիվ «Հետքի» հրապարակման հիման վրա հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Այս մասին, «Հետքի» հարցմանն ի պատասխան, հայտնել է ՀՔԾ մամուլի քարտուղար Միքայել Ահարոնյանը:
Ըստ ՀՔԾ-ի պատասխանի` քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացվել են մի շարք քննչական և դատավարական գործողություններ: Մասնավորապես՝ հարցաքննվել են բազմաթիվ անձինք, այդ թվում՝ Միհրան Պողոսյանը, նրա ազգականները, «Հետքի» հրապարակման մեջ մատնանշված ինչպես միջազգային, այնպես էլ՝ հայաստանյան կազմակերպությունների մասնակիցները, տնօրենները, աշխատակիցները: Քննության ընթացքում ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունից, ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունից, ինչպես նաև տարբեր այլ կազմակերպություններից ձեռք են բերվել քրեական գործի համար նշանակություն ունեցող տեղեկություններ պարունակող նյութեր:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: