Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական թիմն աշխարհի առաջնությանը կմասնակցի 5 մարզիկով:
Այս մասին տեղեկացրին ֆեդերացիայից: Նոյեմբերի 12-18-ը Բուխարեստում կայանալիք Մ23 տարեկանների աշխարհի առաջնությանը հայ ըմբիշները կմասնակցեն 5 ներկայացուցչով: Մրցմանը ազատ ոճայինները մասնակցելու են հետևյալ կազմով. Վարդգես Կարապետյան (65 կգ), Գևորգ Մխեյան (70 կգ), Անդրանիկ Գաբրիելյան (74 կգ), Հովհաննես Մխիթարյան (86 կգ), Սարգիս Հովսեփյան (92 կգ): Թիմը մրցավայր է մեկնելու նոյեմբերի 15-ին:
Իսկ հունահռոմեականները մրցավայր են մեկնելու 7 ըմբիշով, սակայն թիմի կազմը դեռ վերջնական որոշված չէ: