Ռուսաստանը ներկայացնող թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանը դուրս է եկել Լիմոժի (Ֆրանսիա) չելենջեր մրցաշարի քառորդ եզրափակիչ փուլ:
Երկրորդ շրջանում Մարգարիտան 6:7 (2:7), 6:2, 6:3 հաշվով հաղթանակ է տոնել ռումինուհի Մոնիկա Նիկուլեսկուի նկատմամբ:
2 ժամ 37 րոպե տևած հանդիպման ընթացքում Մարգարիտա Գասպարյանը թույլ է տվել 1 կրկնակի սխալ, իրացրել է 8 բրեյք-փոյնթ` 21 հնարավորից, իսկ Նիկուլեսկուի ակտիվում գրանցվել է 1 էյս, 2 կրկնակի սխալ և 4 բրեյք:
Կիսաեզրափակիչ դուրս գալու համար Մարգարիտան մրցելու է Ռուսաստանի մեկ այլ ներկայացուցչի` Աննա Բլինկովայի հետ:
Հավելենք, որ 125 հազար դոլար մրցանակային գումարով մրցաշարն ավարտվելու է նոյեմբերի 11-ին: