Մի ժրաջան կրոնավոր աղոթքի կանգնելու ժամին սարսուռ և գլխացավ ունեցավ, սակայն ասաց. «Ահավասիկ մեռնում եմ, ջանալ է պետք»: Եվ այդպես քաջաբար` երկար ժամանակ աղոթք էր անում, մինչև որ Աստված տեսավ նրա հավատը և նրանից վերցրեց փորձությունը Իր փառքի համար:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016