«Պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Փաշինյանի ելույթը «Փարիզի խաղաղության համաժողով»-ում
Advertisement 1000 x 90

«Պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Փաշինյանի ելույթը «Փարիզի խաղաղության համաժողով»-ում

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է «Փարիզի խաղաղության համաժողովի» աշխատանքներին: Ֆորումն անցկացվում է Առաջին աշխարհամարտում կնքված զինադադարի 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում:

Համաժողովը բացվել է «Փարիզի խաղաղության համաժողովի» ղեկավար կոմիտեի փոխնախագահ Թրիշա Շեթթիի և Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի ողջույնի խոսքերով: Այնուհետև ելույթ են ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելը և Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը «Փարիզի խաղաղության համաժողովի» շրջանակում հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է.շ

«Պետությունների և կառավարությունների հարգարժան ղեկավարներ

Տիկնայք և պարոնայք

Մենք այստեղ ենք հավաքվել` նշելու Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի 100-ամյակը: Սա բացառիկ նշանակություն ունեցող միջոցառում է, որ կոչված է ոգեկոչելու մերհավաքական հիշողությունը և արտահայտելու խաղաղության մեր ընդհանուր ուղերձը:

Այսօր մենք` որպես այդ պատերազմի մասնակից ազգերի առաջնորդներ, առաջին հերթինպետք է խոսենք Առաջին համաշխարհային պատերազմի դասերի մասին:

Երբ մի պետություն պատերազմ է մղում կամ փորձում է իր խնդիրները լուծել ռազմականճանապարհով, ուրեմն նա հավատում է իր ուժերին և հաղթանակին: Այդուհանդերձ, Առաջինհամաշխարհային պատերազմը համամոլորակային ողբերգություն էր դրանում ներգրավվածբոլոր ժողովուրդների համար, և ի վերջո հանգեցրեց այն հղացած պետություններիքայքայմանը:

Կա համոզմունք, որ աշխարհաքաղաքական և ռազմական տեսանկյունից պատերազմներումմիշտ լինում են հաղթողներ և պարտվողներ: Սակայն, մարդկային տեսանկյունից, ոչ ոք չիհաղթում: Պատերազմները բերում են միմիայն կորուստ, տառապանք և ավերածություններ:

Եվ չնայած մեր միասնական ջանքերին և նախորդ սխալներից սովորելու կոչերին, այդդասերը հեշտությամբ մոռացվում են:

Թեև հարյուր տարի առաջ մարդկությունը հասկացավ զանգվածային ոչնչացման զենքնարգելելու անհրաժեշտությունը, ցավոք, դա չխոչընդոտեց նոր զինատեսակներիստեղծմանը:

Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Անտանտի տերություններն առաջինանգամ գործածեցին «մարդկության և քաղաքակրթության դեմ հանցագործություն» սահմանումը` այսպիսով դատապարտելով Օսմանյան իշխանություններին 1,5 միլիոն հայերիոչնչացման համար: Հետագայում այդ ահավոր հանցագործությունը պետք է կոչվեր 20-րդդարի առաջին ցեղասպանություն:

Այնուամենայնիվ, ընդամենը մի քանի տասնամյակ անց մարդկությունն ականատեսը եղավՀոլոքոստին, Կամբոջայի, Ռուանդայի ցեղասպանություններին, քրիստոնյաների և եզդիներիցեղասպանություններին Մերձավոր Արևելքում, Ռոհինջա ժողովրդի դեմ գործադրվածբռնություններին:

Պատերազմի դասերից էր ժողովուրդների ինքնորոշման իրավունքի ձևակերպումըՎիլսոնյան հայտնի 14 կետերում: Այնուհետև այն ընդգրկվեց ՄԱԿ-ի կանոնադրության մեջ, Հելսինկիի եզրափակիչ ակտում և հիմք դարձավ ժամանակակից երկրների շուրջ կեսիանկախության համար:

Առաջին աշխարհամարտի արդյունքում աշխարհի ժողովուրդներն օրենքի ուժովհաստատեցին ազատ կամքի դրսևորմամբ սեփական ճակատագիրը տնօրինելու իրենցիրավունքը: Այստեղ` Ֆրանսիայում, հարկ եմ համարում ընդգծել, որ ընդամենը մի քանի օրառաջ Ֆրանսիան հստակորեն վերահաստատեց իր սկզբունքային դիրքորոշումն այսհարցում. Նոր Կալեդոնիայի ժողովուրդը հնարավորություն ստացավ հանրաքվե անցկացնել: Ցավոք, այդ իրավունքի նկատմամբ մոտեցումն ընտրովի է:

Այդ իսկ պատճառով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի` տասնամյակներ շարունակվողպայքարը իր ճակատագիրը տնօրինելու համար, դեռևս չի ստացել պատշաճ իրավականլուծում: 21-րդ դարում բացարձակապես անընդունելի է, որ ժողովրդի ինքնորոշմանիրավունքը կիրառելու ցանկությունը կարող է վերածվել կենսաբանական սպառնալիքի:

Առաջին համաշխարհային պատերազմի արդյունքում ստեղծվեց Ազգերի լիգան՝ ՄԱԿ-ինախատիպը, որի վերջնական նպատակը խաղաղության հաստատումն էր:

Այնուամենայնիվ, ժամանակակից աշխարհում ծայրահեղականության դրսևորումներնահագնանում են: Վերոհիշյալ հաստատությունների նպատակն առաջին հերթին մարդուիրավունքների պաշտպանությունն է: Այդուհանդերձ, այսօր մենք գրեթե ամեն օրականատես ենք լինում մարդու հիմնարար իրավունքի` կյանքի իրավունքի ոտնահարմանդեպքերի:

Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո շատերը կարծում էին, որ դա կլինիվերջին պատերազմը: Սակայն շուտով հետևեց Երկրորդ աշխարհամարտը: Սկսվեցպատերազմի և սպառազինությունների մրցավազքի նոր փուլ: Ցավոք, առայսօր դրա վերջըչի տրվել: Ավելին, գնալով այն ավելի է խորանում:

Ահա թե ինչու եմ կարևորում այսպիսի հանդիպումները: Նրանք մեզ հնարավորություն ենտալիս խորհելու մեր ընդհանուր անցյալի, մարդկության պատմության մասին: Անշուշտ, մենք չենք կարող փոխել պատմությունը, և դրա կարիքն էլ չկա: Բայց պատմությունը կարողէ փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա:

Այդ իսկ պատճառով մենք պետք է հիշենք Առաջին աշխարհամարտի կարևորագույն դասը: Որևէ պետություն չի կարող իր հաջողությունը կառուցել ուրիշների թշվառության վրա, ոչ ոքչի կարող ազատություն ձեռք բերել ուրիշների ստրկության հաշվին:

Առաջին համաշխարհային պատերազմին վերջ տրվեց հարյուր տարի առաջ: Եվ սա հիանալիառիթ է մտածելու պատերազմներից զերծ խաղաղության դարաշրջանի մասին:

Ես հավատում եմ, որ այստեղ՝ Փարիզում հավաքված առաջնորդները կկարողանան հասնելայդ նպատակին: Եվ դա կլինի հարգանքի լավագույն տուրքը՝ մատուցված նախորդ դարիանմեղ զոհերին»:

Ելույթից հետո Նիկոլ Փաշինյանը խորհրդանշական գիրք է հանձնել «Խաղաղության գրադարանին»` պատմաբան Հայկ Դեմոյանի «Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին» պատկերազարդ գիրքը:

«Փարիզի խաղաղության համաժողովի» քննարկման թեմաներն են՝ խաղաղություն և անվտանգություն, շրջակա միջավայրի պաշտպանություն, զարգացում և ներառական տնտեսություն:



Նման նյութեր