«Այսօր կարտոֆլի մեծածախ վաճառքի գինը 130 դրամ է: Մինչև Երևան է հասնում՝ 200-220 դրամ է դառնում, մի հատ էլ ձյուն դրեց միանգամից գինը կբարձրանա, էլ չասած, որ գարնանը կարտոֆիլ հնարավոր կլինի գնել 300-350 դրամով, ոչ պակաս: Միսն էլ է թանկացել, քանի որ անասնագլխաքանակն է կրճատվել։ Հիմա շուկայում հայտնվել է բելառուսական միս, որը համեմատաբար էժան է, բայց համային առումով լավը չէ»,- այսօր լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով գյուղմթերքի շուկայում առկա գնաճին, ասել է «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը՝ նշելով, որ կարտոֆիլի գնաճի վրա ազդել է 3500 հեկտար ցանքատարածքների պակասելը:
Հրաչ Բերբերյանի կարծիքով, այս տարի Ամանորի ծախսերն ավելանալու են 10-15 %-ով՝ նախորդ տարվա համեմատությամբ: Չի թանկանա միայն բանանը:
Հրաչ Բերբերյանը կարծիք է հայտնել, որ այս տարի Ամանորի ծախսերը, նախորդ տարվա համեմատությամբ, ավելանալու են 10-15 %-ով. չի թանկանա միայն բանանը:
Հ. Բերբերյանը կոչ է արել Կառավարությանը քաղաքական գործընթացներով տարվելով՝ չմոռանալ գյուղատնտեսության մասին:
Մասնագետի խոսքով՝ գյուղատնտեսության վիճակն անմխիթար է, պատճառը ոլորտում պատահական ծանոթ-բարեկամների հայտնվելն է, ինչը նշանակում է պաշտոնեական դիրքի չարաշահում: