Ճանապարհային ոստիկանությունը զգուշացնում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում եղանակային փոփոխություններով պայմանավորված` որոշ ճանապարհահատվածներում առկա են տեղումներ ձյան տեսքով: Ուստի խորհուրդ է տրվում բոլոր վարորդներին մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, լինել առավել ուշադիր՝ խստագույնս պահպանելով ճանապարհային երթևեկության կանոնները:
Հանրապետության տարածքում`նոյեմբերի 15-18-ը շրջանների զգալի մասում, 19-ի գիշերը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, 19-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 14-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով:
Երևան քաղաքում` նոյեմբերի 15-18-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: