Արմեն Մուրադյանը հրաժեշտ կտա՞ իր պաշտոնին. արդեն փոխարինողի անունն է շրջանառվում. armdaily.am
Advertisement 1000 x 90

Արմեն Մուրադյանը հրաժեշտ կտա՞ իր պաշտոնին. արդեն փոխարինողի անունն է շրջանառվում. armdaily.am

Armdaily.am-ի տեղեկություններով`Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը շուտով հրաժեշտ կտա պաշտոնին։ Պատճառն այն է, որ Մուրադյանի և առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ջրերը նույն առվով չեն հոսում։ Թորոսյանը ցանկանում է Բժշկական համալսարանում մեծ ազդեցություն և վերահսկողություն ունենալ, ինչն այս պահին օրենքով անհնար է։ Արմեն Մուրադյանն էլ հետ չի մնում՝ իր ունեցած կապերով տարբեր լրատվամիջոցներով և սոցկայքերում Թորոսյանի անունը հոլովելով։ Ամեն դեպքում կարծես որոշումը կայացված է։ Անգամ Արմեն Մուրադյանին փոխարինողի անունն է հայտնի։

Մի շարք թեկնածուներից բժշկական համալսարանի ռեկտորի ամենահավանական թեկնածուն է համարվում Հովհաննես Մանվելյանը՝ «Աստղիկ» բժշկական կենտրոնի նյարդաբանության բաժանմունքի ղեկավարը՝ հայտնի բժիշկ Մորիսովիչը։ Armdaily.am-ի հետ զրույցում Արմեն Մուրադյանը, իր աշխատանքից դուրս գալու հարցը լսելով, նշեց․ « Ես զարմացած եմ Ձեր հարցից, զանգեք լրատվական»։



Նման նյութեր