ՀՀԿ նախընտրական ցուցակի 2-րդ համար Դավիթ Շահնազարյանը armdaily.am-ի հետ զրույցում խոսելով Մարտի 1-ի գործի մասին, ասաց, որ Նիկոլ Փաշինյանը տապալել է դրա բացահայտումը՝ հատկապես շեշտելով, որ ՀՔԾ-ն, որի տիրույթում գտնվում է այդ գործը, ընդամենը գործիք է նրա ձեռքում։
Նա մասնավորապես հիշեցրեց, որ Ն. Փաշինյանը հայտարարել է, որ Մարտի 1-ի գործը բացահայտված է, այնինչ առ այսօր որևէ բացահայտում չկա, և ապագայում այսօրվա քննիչները պատասխանատվություն են կրելու։
Դավիթ Շահնազարյանը նաև, անդրադառնալով իշխանությունների այն հայտարարությանը, թե ընտրությունների քարոզարշավի ընթացքում անակնկալներ են սպասվում, ասաց, որ անակնկալ ինքն է խոստանում իշխանությունների քաղաքական բացահայտումների տեսքով և խորհուրդ տվեց նրանց հագնել քաղաքական զրահաբաճկոններ։
«Անակնկալներ ես եմ իրենց համար պատրաստում, թող պատրաստ լինեն»,- ասաց նա: