Կալիֆոռնիայի հյուսիսում հրդեհների ծխի պատճառով դադարեցվել են պարապմունքները դպրոցներում ու բուհերում. NBC
Advertisement 1000 x 90

Կալիֆոռնիայի հյուսիսում հրդեհների ծխի պատճառով դադարեցվել են պարապմունքները դպրոցներում ու բուհերում. NBC

Կալիֆոռնիայի նահանգում բնական հրդեհների ծխի պատճառով դադարեցվել են պարապմունքները ԱՄՆ-ի Սան Ֆրանցիսկո, Օքլենդ քաղաքների ու Սան Ֆրանցիսկոյի ծոցի ափի այլ բնակավայրերի դպրոցներում: Այդ մասին նոյեմբերի 15-ին հայտնել է NBC հեռուստաընկերությունը: Նրա տվյալներով՝ դպրոցներում պարապմունքներ չեն անցկացվի նոյեմբերի 16-ին:

Համանման որոշում են ընդունել Սան Ֆրանցիսկոյի, Սան Խոսեի և Սանտա Կլարայի քաղաքների համալսարանների, ինչպես նաև Բերկլիի Կալիֆոռնիական համալսարանի տնօրենությունը: Այս բուհերը փակ կլինեն մինչև նոյեմբերի 19-ը:

«Օվկիանոսից քամին ծուխը քշում է հենց մեզ վրա: Մենք խնդրում ենք մարդկանց դուրս չգալ հարկաբաժիններից, փակ պահել դռներն ու պատուհանները»,- հայտարարել է Սան Ֆրանցիսկոյի ծոցի առափնյա շրջանի օդի որակի վարչության պաշտոնական ներկայացուցիչ Քրիստին Ռոսելիուսը: Ինչպես արդեն տեղեկացվել է, ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգում բնական հրդեհի զոհերի թիվը հասել է 66-ի:

Դրա հետ մեկտեղ կտրուկ աճել է անհայտ կորածների թվաքանակը՝ նոյեմբերի 14-ի 297-ից մինչև 631՝ ներկա պահի դրությամբ: Իշխանությունները պարզաբանում են, որ այս տեղեկությունները այնքան էլ ստույգ չեն, քանի որ կարող են կրկնորդել նույն անուններով ու ազգանուններով մարդկանց:

«Քեմպ» հրդեհից Բյութի օկրուգում ամբողջովին այրվել է 566 քառակուսի կիլոմետր մակերեսով տարածք և ոչնչացվել ավելի քան 11,8 հազար շինություն: Նահանգի անտառտնտեսության և հրշեջ պահպանության վարչության տվյալներով՝ կրակի ճարակ է դարձել 9,7 հազար բնակելի շենք: «Քեմպը» հաջողվել է արգելափակել 40 տոկոսով: Կրակի դեմ պայքարելու համար Բյութի օկրուգում մոբիլիզացվել են ավելի քան 5,4 հազար հրշեջներ, 620 միավոր հատուկ տեխնիկա, 24 ուղղաթիռ, 105 բուլդոզեր և 75 ավտոցիստեռն ջրի փոխադրման համար:



Նման նյութեր