Խիտ մառախուղի պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է
Advertisement 1000 x 90

Խիտ մառախուղի պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 16-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Ապարանի, Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին ձնախառն անձրև է տեղում: Սպիտակում և Լոռիում թույլ ձյուն է: Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվակա տեխոլոգիաերի նախարարության լրատվական ծառայությունից, Դիլիջանի ոլորաններում և Մարալիկի հատվածում մառախուղ է, տեսանելիությունը՝ 100մ:

Խիտ մառախուղի պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: