ՌԴ Վլադիվոստոկ քաղաքում բոլոր ցանկացողներին արկղերով անվճար բանան են բաժանում, այս մասին РИА Новостиգործակալությանը պատմել են ականատեսները:
Տեղական լրատվամիջոցները գրում են, որ նախաձեռնության հեղինակը տեղացի գործարար է, որը մեծ քանակությամբ բանան է բաժանում մարդկանց: Նրա խոսքով՝ Էկվադորից եկող բեռն ուշացումով է տեղ հասել, և ապրանքը կարող է մինչև վաճառքի պատրաստ լինելը փչանալ:
Լրատվամիջոցները գրում են, որ գործարարն ապրանքն անվճար է բաժանում, որպեսզի ժամանակ ու գումար չծախսի այն ուտիլիզացնելու վրա: Բացի այդ՝ նա պատրաստ է ներկայացնել ապրանքի վերաբերյալ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը:
Լրատվամիջոցների հրապարակած լուսանկարում երևում է, թե ինչպես են տեղի բնակիչները «տնտղում» բանանի հարյուրավոր արկղերը: Բանանի մի մասը դեռ լավ վիճակում է: