Թիմ Բարթոնն ասում է… vnews.am
Advertisement 1000 x 90

Թիմ Բարթոնն ասում է… vnews.am

Պետք է պայքարես մտքերիդ համար: Ինչո՞ւ պետք է ամբողջ կյանքդ ուրիշի երազանքներն իրականացնելու վրա ծախսես:

Մարդիկ անտեսում են այն ամենը, ինչ տարօրինակ է և աչքին անսովոր: Ես այդպիսին եմ, այո՛, ես տարօրինակ եմ և աչքին անսովոր:

Մեկի խելագարությունը մյուսի իրականությունն է:

Չմտահոգվես, թե ինչպես ես թղթին հանձնելու այս կամ այն միտքը, ուղղակի նկարի այնպես, ինչպես դու  ես դա տեսնում:

Ես սիրում եմ ինքս ինձ մարտահրավերներ նետել և անել այն, ինչ գիտակցում եմ, որ չպետք է անեմ:

Գուցե այն, ինչ հիմա կասեմ բնորոշում է միայն ամերիկյան հանդիսատեսին, բայց մարդկանց ցնցում է այն, որ դու կարող ես ինչ-որ բան շատ ուժեղ, խելահեղ սիրով սիրել: Քեզ արտասովոր կամ էքսցենտրիկ են համարում, սակայն դրա մեջ լավ բան էլ կա, այն է՝ դու այնպիսին ես, ինչպիսին որ կաս:

Ես մեծացել եմ սարսափ ֆիլմեր և հրեշների մասին պատմություններ դիտելով, ես դրանք հեքիաթներ էի համարում և կարծում էի, որ վերջիններս էկրանի այն կողմից խոսում են ինձ հետ: Սա ինչ-որ չափով սիմվոլիզմ է, այսինքն՝ գեղեցկությունն ու հրաշքները օգնում են ինձ աշխատել ֆիլմի հետ և փորձել ստեղծել ժամանակակից հեքիաթներ:

Եթե արտիստ ես, միշտ հիշիր, որ դու պետք է իրերը նոր, ավելի տարօրինակ կերպով տեսնես և ընկալես:

Ֆիլմն ինձ համար թերապիայի ամենաթանկ տեսակն է:

Ֆանտաստիկ է, երբ ճանաչում ես մարդուն և միևնույն է նա չի դադարում զարմացնել քեզ:

Եթե երբևիցե քեզ միայնակ կամ ավելորդ ես զգացել, ապա իմացիր, որ այդ զգացողությունը երբեք չի լքելու քեզ: Դու կարող ես ուրախ, հաջողակ լինել, բայց միայնության զգացումը միշտ ներսումդ է բնակվելու:

Միշտ զարմացել եմ,  թե այդ ինչպե՞ս է պատահում, որ որոշ մարդկանց հաջողվում է իրերն այլ, ավելի տարօրինակ տեսքով տեսնել, իսկ որոշներն ուղղակի զուրկ են այդ ունակությունից:

Երբեմն այս կամ այն գործողոթյան մեջ տրամաբանություն գտնելը դժվար է լինում, այդ իսկ պատճառով էլ ես շատ չեմ վերլուծում, քանի որ դա անելու իմաստ չկա:

Ես բացահայտել եմ, որ բոլոր նրանք, ովքեր մարմնավորում են ոճրագործների, իրականում շատ լավ մարդիկ են, իսկ բոլոր նրանք, ովքեր հանդես են գալիս հերոսների դերերում՝ ոչնչություններ են:

Իմ մասին միշտ խեղաթյուրված են խոսում: Գիտեք, ես կարող եմ հագնել ծաղրածուի կոստյում և ծիծաղել ուրախ մարդկանց հետ, բայց ինձ միևնույն է մռայլ անձնավորություն են համարում:

Ես չեմ դիտում սեփական ֆիլմերս և չեմ ուսումնասիրում նախկինում արված նկարներս, քանի որ ըստ իս հետաքրքիր է, որ վերամիավորվեմ ինքս ինձ հետ:

Մեծահասակները մոռանում են, որ երեխաները նրանց լավագույն դատավորներն են:

Տարիներ առաջ ես աշխատեցի Դիսնեյի համար: Նրանք ինձ թույլ տվեցին նստել սենյակում և նկարել այն, ինչ կամենում էի նկարել և դա այնքան իրական ու անձնական էր ինձ համար: Գիտեք, նկարելը և այն ամենն, ինչ դու անում ես, այնքան շատ իմաստ ունի և այնքան անձնական բան է:

Ես ինձ երբեք հզոր արտիստ չեմ համարել, ուղղակի միշտ սիրել եմ նկարել:

Ես միշտ սիրել եմ ինչ-որ բաներ պատրաստել, հետո ես սիրահարվեցի մուլտիպլիկացիային, իսկ ավելի ուշ հաջողությունը թակեց դուռս:

Ինձ դուր է գալիս Ջոնի Դեփի հետ աշխատելը, քանի որ նրան չի հուզում իր տեսքը. նա ցանկանում է տարօրինակ կերպարների մարմնավորել և ինձ դա դուր է գալիս:

vnews.am