Լարված իրավիճակ Գեղարքունիքի մարզում. բնակիչները փակել են գլխավոր մայրուղին. shamshyan.com
Advertisement 1000 x 90

Լարված իրավիճակ Գեղարքունիքի մարզում. բնակիչները փակել են գլխավոր մայրուղին. shamshyan.com

Արդեն 30 րոպեից ավելի է, Երևան-Սևան ավտոճանապարհի Գագարին ավանի վարչական տարածքում երթևեկությունը երկկողմանի դադարեցվել է։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Գագարին ավանի բնակչները՝ ի նշան բողոքի, փակել են ճանապարհը և սպառնում են նույնիսկ ինքնահրկիզվել։ Նրանք պահանջում են արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանի հետ հանդիպում, քանի որ բողոքում են Ոստիկանությունից և քննչական ապարատից։

Այս պահին նշված վայր են ժամանել մեծ թվով ոստիկանության ծառայողներ՝ Գեղարքունիքի մարզային վարչությունից և Սևանի բաժնից; Տեղում են նաև Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ճանապարհը փակել են 2 կալանավոր անձանց հարազատները և այդ անձինք մեղադրվում են մի քանի բնակարանային գողություններ կատարելու մեջ։

shamshyan.com