Վաշինգտոնում ցուցադրել են այն հնդկահավերին, որոնց պետք է Գոհաբանության օրվա առթիվ ներում շնորհի Թրամփը
Advertisement 1000 x 90

Վաշինգտոնում ցուցադրել են այն հնդկահավերին, որոնց պետք է Գոհաբանության օրվա առթիվ ներում շնորհի Թրամփը

Հնդկահավ արտադրողների ազգային ֆեդերացիան ներկայացրել է երկու թռչունների, որոնց նոյեմբերի 20-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պետք է ըստ ավանդույթի ներում շնորհի երկրում նշվող Գոհաբանության օրվա առթիվ:

Ինչպես ֆեդերացիայի ներկայացուցիչները պատմել են Willard InterContinental հյուրանոցում հնդկահավերի ցուցադրության ժամանակ, մանրազնին ընտրությունից հետո որոշվել է Թրամփի հետ հանդիպման ուղարկել Սիսեռահատ և Գազար անուններով թռչուններին: «Սիսեռահատն ու Գազարը ծնվել են հունիսի 28-ին, դրանք կշռում են շուրջ 20 կիլոգրամ:

Մրցույթին մասնակցել են մոտավորապես 50 թռչուններ, որոնց Հարավային Կարոլինայի նահանգի ֆերմա են բերել հուլիսին: Միայն անցյալ ուրբաթ օրը մենք վերջնականապես կատարեցինք ընտրությունը»,- պատմել է ֆեդերացիայի ներկայացուցիչը շնորհանդեսի ժամանակ: Նրա խոսքով՝ թռչունների արտաքին տեսքին շատ ուշադիր են հետևում. դրանց կանոնավոր կերպով լողացնում են օճառահեղուկով, ինչպես նաև հետևում են, որ չխախտվի դրանց քնի ռեժիմը: Նա նաև ճշտել է, որ նոյեմբերի 20-ին Սպիտակ տանը սոսկ մեկ թռչուն կհանդիպի նախագահի հետ, բայց դեռևս որոշված չէ, թե հատակապես որը:

«Հուսով եմ, որ վաղը Գազարը կամ Սիսեռահատը կհանդիպեն նախագահի հետ»,- ասել է ֆեդերացիայի ներկայացուցիչը: Դրանից հետո հնդկահավերը կուղևորվեն Վիրջինիայի նահանգի համալսարան և Պոլիտեխնիկական ինստիտուտ, որտեղ նույնպես ապրում են ավելի վաղ ներման արժանացած թռչուններ: Նախագահի թողության հանդիսավոր արարողությունը կկայանա Սպիտակ տան Վարդերի պարտեզում:



Նման նյութեր