Սա թավշյա հեղափոխություն չէր, սա աթոռ փախցնոցի էր. Լևոն Շարաֆյան. 1in.am
Advertisement 1000 x 90

Սա թավշյա հեղափոխություն չէր, սա աթոռ փախցնոցի էր. Լևոն Շարաֆյան. 1in.am

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱՄՆ-ում բնակվող դերասան Լևոն Շարաֆյանը:

– Պարոն Շարաֆյան, ինչպե՞ս եք գնահատում հեղափոխությունից հետո Հայաստանում ստեղծված իրավիճակը։

– Ես բավական հեռացել եմ այդ ամենից և չեմ կարող գնահատական տալ, որովհետև իմ կարծիքը ժողովրդի կարծիքին չի համընկնի, ինձ կսարքեն ժողովրդի թշնամի։ Ես չեմ կարող կիսել ժողովրդի կարծիքը, որովհետև ես ունեմ իմ կարծիքը, որը չեմ ուզում բարձրաձայնել։ Հազար ու մի աղբ կթափեն իմ հասցեին, որը չեմ ուզում, թեև թքած ունեմ դրա վրա։ Ես վարվող կադրային քաղաքականությունը չեմ հասկանում, միգուցե ամբողջ ժողովուրդը ճիշտ է, ես սխալ եմ։

– Ամեն դեպքում, իշխանությունները բոլոր հայերին կոչ են անում վերադառնալ Հայաստան։

– Գանք Հայաստան, ի՞նչ անենք, գանք որպես գլխաքանա՞կ։ Ես Հայաստանում տուն-տեղ ունեի, ամեն ինչ ունեի, քանդվեցի, եկա Ամերիկա։ Հիմա էստեղ տուն-տեղ եմ ստեղծել, հիմա սա քանդեմ, գամ Հայաստան, նորից զրոյի՞ց սկսեմ։ Ես 72 տարեկան մարդ եմ, այդքան ժամանակ չունեմ, որ տուն-տունիկ խաղամ։

– Հիմա «Հայաստան» հիմնադրամը ԱՄՆ-ում «Հեռուստամարաթոն» է կազմակերպում։ Դուք մասնակցելո՞ւ եք։

– Ոչ, չեմ մասնակցելու։ Ես շատ եմ մասնակցել և խաբված եմ եղել։ Ես հետո հասկացել եմ, թե այդ հիմնադրամի փողերն ուր են գնացել։ Հիմա էլ չգիտեմ՝ ուր կգնան։ Ես նախկինում բոլոր մարաթոններին մասնակցել եմ, բայց վերջին 2-3-ին չեմ մասնակցել։

– Բայց հիմա ասում են, որ իրավիճակ է փոխվել, հաշվետվողականություն է լինելու։

– Իսկ ի՞նչն է փոխվել։ Հին իշխանությունները հեռացել են, իսկ ո՞վ է եկել տեղը։ Ես այսօր Արարատ Միրզոյանին լսեցի, մարիխուանայի գովքն է անում, որ մարիխուանան ավելի օգտակար է, քան խմիչքն ու ծխախոտը։ Ես ո՞նց հավատամ այդ մարդուն։ Ես տեսա, որ Մամիկոնյանի արձանի մոտ հոմոսեքսուալները պաչպչվում են։ Ի՞նչ եք ուզում սարքեք երկիրը՝ թմրամոլներ ու գոմիկնե՞ր։ Թե՞ ուզում եք ժողովրդին մարիխուանա ծխացնեք ու ինչ ուզեք՝ անեք գլխին։ Ես գրեցի, որ ծխում ես՝ ծխի, բայց ինչի՞ ես գովազդ անում։ Ես դա չեմ կարող ընդունել, ով ուզում է լինի, ուզում է՝ Փաշինյան լինի, ով ուզում է լինի։ Էդքան խոսեց, միտինգի ժամանակ հայտարարեց, որ «Մարտի 1»-ը բացահայտված է. ո՞ւր է, բեր կոխի աչքս։ Ինչո՞ւ ես խաբում ժողովրդին։ Դու ասում ես ժողովրդին այն, ինչ ժողովուրդն ուզում է լսել. դա էլ է զենք։ Հիմա ինչո՞ւ ես հավատամ, ո՞ւմ հավատամ։ Մարդիկ գնացել դրսում մի քանի կոպեկ փող են աշխատել, ասում է՝ եկամտահարկ պետք է մուծես։ Քամում են, ժողովրդից են տանում էդ փողը։ Ասում էր՝ հատ-հատ բերելու են գողացած միլիոնները մուծվելու են։ Ով եկավ, ամեն ինչ ջարդվեց միայն Մանվելի գլխին ու վերջացավ։ Բոլորին բռնեց, բաց թողեց։ Ռոբերտ Քոչարյանին կանչեցին, ոչ մի բան չկարողացան վրան հաստատել։ Եկել լոլո ես կարդում ժողովրդի գլխին, ինչո՞ւ ես սուտ խոսում։ Սա թավշյա հեղափոխություն չէր, սա աթոռ փախցնոցի էր։

Ամբողջությամբ՝ 1in.am



Նման նյութեր