Բալկոնում Աննա Կամայն է. hetq.am
Advertisement 1000 x 90

Բալկոնում Աննա Կամայն է. hetq.am

Բաղրամյանի ներքին բակերից մեկում գտնվող իմ այս բալկոնը միակն է, որ պահպանել է նախնական ձեւը՝ առաջ չեն տվել, չեն փակել ապակիներով, չի փոփոխվել գունային հիմնական երանգը։ Այս բալկոնում ամեն շաբաթ մի քանի ժամով հանգստանալու, առանձնանալու հնարավորություն է ունենալու մեկը, ում հետ զրուցելու եմ։ Նրանք ամենատարբեր ոլորտներից են, բայց նրանց ընտրությունն ամեն անգամ բացատրություն պետք է ունենա։ Զրույցի թեման տարբեր է լինելու, բայց, ում հյուրընկալելու եմ բալկոնում, ինքս չեմ ներկայացնելու․ նա պետք է իր մասին խոսի երրորդ դեմքով ու այդպես ներկայանա ձեզ։

Բալկոնում  մշակութային մենեջեր, համադրող Աննա Կամայն է։

Աննա Կամայը՝ երրորդ տարածությունում (ինքն իր մասին)

Աննան գերզգայուն «ֆիդայի-նինջա» է, անտեսանելի նինջա․ երկու բառերն էլ ուղիղ իմաստով կապ ունեն կոնֆլիկտի ու կռվի հետ, բայց ինքն այդ կոնտեքստում չի գործածում բառերը․ իր կռիվը հոգեւոր է, ուղղակի սրված այն աստիճանի, ինչպես «ֆիդայու» եւ «նինջայի» դեպքում է։ Հասկանու՞մ ես չէ, որ  կարծրատիպային ընկալման «ֆիդային» չի, եւ ոչ էլ կարծրատիպային ընկալման «նինջան»․․․

Ինքը բոլոր տեղերում ընդունված է, բայց ոչ մի տեղում «տանը» չէ․․․ Գուցե նրանից է, որ շատ իրականություններ է ապրել, մարդկանց լավ է հասկանում եւ միշտ իրեն դնում է «ուրիշի տեղը»։ Այդպես կարող է դժվարանալ ինքն իրեն գտնելու պահը, այդպես կարող է չքնել ողջ գիշեր, մտածել աշխարհի մասին, էկոլոգիայի մասին, մտածել, որ շուտով աղետի հետեւանքով սկսվելու են մարդկային անդադար հոսքեր տարբեր ուղղություններով․․․

Երեկ աղջիկը՝ Ալյան, իրեն հարցրեց Մարսի մասին, ինքն ասաց, որ գուցե Ալյան մի օր «տեղափոխվի» այդ մոլորակում ապրելու, որովհետեւ լինելու են հոսքեր այս մոլորակից․․․ Աղջիկը զարմացավ, ասաց, որ չի ուզում խոսել դրա մասին, հարցրեց՝ ինքն էլ կգա իր հետ, ինքն ասաց, եթե դեռ ողջ լինի, անպայման։

Հասկանու՞մ է՝ այս մտքերը ծանր են իր համար, հասկանում ես, որ հեչ լավ ուղղությամբ չեն տանում իրեն, բայց մազոխիստական մի ձեւով չի կարողանում կտրվել աշխարհի ազդեցություններից ու ինֆորմացիայից, որն արդեն հասանելի է։

Եվ մեդիտացիա է անում, եւ չի կարողանում կտրվել․․․ Դրանից է, որ որքան էլ խմի, չի հարբի, որովհետեւ իրականությունից կտրվելու շանսեր չունի։

Ամբողջությամբ՝ hetq.am



Նման նյութեր