Առաջիկա ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի նախընտրական կարգախոսները դժվար է օրիգինալ անվանել։ Որոշակի առումով նախընտրական մրցապայքարում կարգախոսը շատ բան չի որոշում։ Միևնույն ժամանակ այն որոշակի հետաքրքրություն, այնուամենայնիվ, ներկայացնում է։
Sputnik Արմենիային տված հարցազրույցում քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը նշեց, որ նախընտրական կարգախոսը` կուսակցության կամ դաշինքի նախընտրական ռազմավարության տարրերից մեկն է։ Կարգախոսի հիմնական խնդիրը` սեղմ տեսքով քաղաքական ուժի առաքելությունը ներկայացնելն է։ Այն պետք է ոչ թե գեղեցիկ խոսքերի կույտ լինի, այլ ներկայացնի կուսակցության այն նպատակներն ու խնդիրները, որոնք ընտրությունների այս կամ այն մասնակիցն ուզում է հասցնել ընտրողին։
Մրցապայքարի մասնակիցների շարքում բավական խոսուն կարգախոս է ընտրել ՀՀԿ–ն։ Կարգախոսը հետևյալն է. «Եթե մտահոգ ես, ընտրիր հանրապետականին»։
«Այս կարգախոսը լիովին արտացոլում է ՀՀԿ–ի մոտեցումն ընտրություններին. այն մատնանշում է նոր իշխանության ձախողումներն ու սխալները, որոնց պատճառով ընտրողի հայացքը պետք է ուղղված լինի հանրապետականների կողմը։ ՀՀԿ–ն իր ռազմավարությունը կառուցում է իշխանություններին հակադրվելով», – ասաց փորձագետը։
«Մենք» դաշինքի կարգախոսը՝ «Առաջինը Հայաստանն է»։ Փորձագետը այս կարգախոսն անհասկանալի է համարում։ Պարզ չէ, թե ինչ էին նրանք ուզում ասել դրանով, ինչ ուղղություն են տալիս, ինչու ընտրողը պետք է հենց նրանց օգտին քվեարկի։
ՀՅԴ–ն որպես կարգախոս է ընտրել` «Հավատարիմ հողին ու հային» արտահայտությունը։ Բադալյանը կարծում է, որ կարգախոսը դաշնակցականների «ոխակալ» առաքելությունն է արտահայտում։ Ամենահին կուսակցություններից մեկը, ում գործունեությունը ստեղծման օրվանից թուրքական զավթողական քաղաքականության դեմ պայքարի հետ էր կապված, այսօր փորձում է առանձնացված դիրք զբաղեցնել` ցուցադրելով պատմական հայրենիքի նկատմամբ հավատարմության գաղափարը։
Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» դաշինքը որպես կարգախոս է ընտրել «Երջանիկ անհատ, հոգատար հանրություն և հզոր պետություն» կարգախոսը։ Բադալյանը նաև այս կարգախոսն է անհաջող համարում։ Հասկանալի չէ, թե ինչով են նրանք տարբերվում մյուսներից։ Այդ կարգախոսի նույնիսկ հիշելն է դժվար։ Փորձագետի կարծիքով` պետք էր ընտրել նախապես քննարկվող` «Նիկոլ` վարչապետ» տարբերակը։ Դա ավելի տրամաբանական և հասկանալի կլիներ։ Իսկ հիմա ընտրել են մի կարգախոս, որը ինչ–որ տեղ բրեժնևյան ժամանակաշրջանն է հիշեցնում։ Այն որոշակի «մոնումենտալություն» է պարունակում, ինչը բնորոշ է այն ուժերին, որոնք երկար ժամանակ են իշխանության ղեկին։ Հաշվի առնելով, որ «Իմ քայլը» իշխանության ղեկին է ընդամենը մի քանի ամիս, նման «լճացած» կարգախոսը տարօրինակ է թվում։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am