«Կարո՞ղ ա՝ արձակուրդ ես վերցնում, որովհետև ՀԱՊԿ-ում եփածդ բորշչը ծանրամարս ուտելիք ա դարձել արդեն հենց քեզ համար»
Advertisement 1000 x 90

«Կարո՞ղ ա՝ արձակուրդ ես վերցնում, որովհետև ՀԱՊԿ-ում եփածդ բորշչը ծանրամարս ուտելիք ա դարձել արդեն հենց քեզ համար»

Վահե Եփրիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Փաշինյանն ասում ա՝ արձակուրդ եմ վերցնում, որ լծվեմ քարոզարշավին, ինչպես կասեր գրոսմայստերը՝ իյա՞, իրո՞ք, իսկ կարո՞ղ ա՝ արձակուրդ ես վերցնում, որովհետև ՀԱՊԿ-ում եփածդ բորշչը ծանրամարս ուտելիք ա դարձել արդեն հենց քեզ համար։

Հիմա լավ, թքած ներքաղաքական նախընտրական գործընթացներ կոչված ձևական կլունադայի վրա՝ ստեղ երկու հարց կա՝ ո՞վ ա լինելու ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարն ու ո՞վ ա մասնակցելու ՀԱՊԿ գագաթնաժողովին Սանկտ Պետերբուրգում։

Եթե մասնակցի Արմեն Սարգայանը, որը ևս, մեղմ ասած, արևելամետ չի, իր՝ ընդգծված պետականամետությունն էլ չեմ տեսել, այնուամենայնիվ դա կլինի չարյաց փոքրագույնը՝ վերջինս գոնե միջազգային մակարդակի բանակցությունների մեծ փորձ ունի ու աշխարհաքաղաքական հարթակում կշիռ։

Մինչդեռ կարող է Փաշինյանի փոխարեն Հայաստանը ներկայացնել Միրզոյան Արարատը։ Նա, ում, մեղմ ասած, ԵԱՏՄ վարչապետների հանդիպումներում ընդունելի չեն ընկալում ու առհասարակ նա, ով դիվանագիտության կամ պետական մտածողության հետ որևէ աղերս չունի, եթե ինքը ներկայացրեց էդ կարևորագույն բանակցություններում Հայաստանը և՛ դիվանագիտական պարտություն ենք կրելու, և՛ խայտառակվելու ենք բառի բուն իմաստով. Փաշինյանը գոնե արտաքին աշխարհին որոշակի լեգիտիմություն ա ցույց տվել ու դեռ բացահայտ չեն հակադրվում, փորձում են մեսիջների ու դիվանագիտության լեզվով հետը խոսել, դե պատկերացրեք՝ Լուկաշենկոն ու Նազարբաևն ամեն ինչից զուրկ ու դատարկ Արարատին ինչ են անելու։

Ու էս ամենը կախված ա նրանից, թե տարիներ շարունակ Փաշինյանի քննադատած սուպերվարչապետական Սահմանադրությունը Նիկոլի քանքարավոր իրավագետները ոնց կմեկնաբանեն։

Ավելի լավ է՝ մի անգամ էլ հանուն պետության, ոչ թե հանուն Նիկոլի, մի կողմ դնենք Սահամանդրությունն ու Արմեն Սարգսյան-Գագիկ Ծառուկյան տանդեմի ֆորմատով մասնակցենք գագաթնաժողովին՝ Սարգսյանը կբանակցի Նազարբաևի հետ, Ծառուկյանը՝ Լուկաշենկոյի։

Ափսոս, որ էս ֆորմատը չի թույլատրվի ու աչքիս մնացինք Միրզոյան Արարատ քաղաքական իմպոտենտ գործչի վրա, ասա՝ սրանք էլ հերթով արձակուրդ չգնան, վերջում Սփյուռքի Մխիթարին գործուղեն Պուտինի հետ բանակցելու»։

Փաշինյանն ասում ա՝ արձակուրդ եմ վերցնում, որ լծվեմ քարոզարշավին, ինչպես կասեր գրոսմայստերն՝ իյա՞, իրո՞ք, իսկ կարո՞ղ ա՝…

Gepostet von Վահե Եփրիկյան am Sonntag, 25. November 2018

 



Նման նյութեր