Մալայզիայի Մուհամադ Հինգերորդ թագավոր, Քելանթանի Սուլթանն ամուսնացել է «Միսս Մոսկվա-2015» մրցույթի հաղթող Օքսանա Վոյեվոդինայի հետ: Այդ մասին գրել է Islam News-ը:
Գործակալության հաղորդագրության համաձայն, հարսանիքը կայացել է մերձմոսկովյան Բարվիխայում: Նշվում է, որ խնջույքը տեղի է ունեցել առանց ալկոհոլի. հարսնացուն հանրությանը ներկայացել է ռուսական զգեստով, իսկ նրա փեսացուն՝ մալայզիական ավանդական հագուստով: Օկսանա Վոյեվոդինան Մոսկվայի գլխավոր գեղեցկուհու կոչումը նվաճել է 22 տարեկանում: