2025 թվականին շուրջ 6 միլիարդ մարդ ամեն օր կփոխգործակցի ամպային տվյալների հետ, ինչը կկազմի Երկրագնդի բնակչության մոտավորապես 75 տոկոսը: Դա հետևում է Seagate-ի և IDC-ի կատարած հետազոտությունից: Ներկայում այդ տվյալներով աշխատում է շուրջ 5 միլիարդ մարդ:
Ըստ որում մշտապես օգտագործվող շարժական սարքերի թիվը կաճի մինչև 150 միլիարդ: Յուրաքանչյուր օգտատեր ցանցին կմիանա առնվազն 18 վայրկյանը մեկ: Այդ հաճախությունը պայմանավորված կլինի «ինտերնետի իրերի» սարքերի մեծ քանակությամբ: Հետազոտության հեղինակների կարծիքով՝ 2020 թվականին հանրային ամպերում տվյալների քանակը կգերազանցի օգտատերերի արքերի տեղեկատվության ծավալը, իսկ 2021 թվականին՝ կդառնա ավելի շատ, քան տվյալների մշակման կենտրոններում:
Հետազոտության մեջ նշված է, որ 2025 թվականին տվյալների մեծ մասը կարտադրվի Չինաստանում և Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրներում: Տվյալների ընդհանուր ծավալը 2025 թվականին ավելի քան հնգապատիկ կաճի 2017 թվականի համեմատությամբ՝ մինչև 175 զետաբայթ (1 զետաբայթը հավասար է 1 տրիլիոն գիգաբայթի):