Անդրեյ Բիտովի հետ հրաժեշտը տեղի կունենա դեկտեմբերի 7-ին Գրողների կենտրոնական տանը
Advertisement 1000 x 90

Անդրեյ Բիտովի հետ հրաժեշտը տեղի կունենա դեկտեմբերի 7-ին Գրողների կենտրոնական տանը

Կյանքից հեռացած գրող Անդրեյ Բիտովի հետ հրաժեշտը տեղի կունենա դեկտեմբերի 7-ին Գրողների կենտրոնական տանը (ԳԿՏ): Այդ մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է ԳԿՏ-ի մամուլի քարտուղար Մարինա Զամսկայան:

«Քաղաքացիական հոգեհանգիստը կսկսվի ժամը 12:00-ին Գրողների կենտրոնական տան Մեծ դահլիճում (հասցեն՝ Բոլշայա Նիկիտինսկայա, 53)»,- ասել է Զամսկայան դեկտեմբերի 4-ին:

Բիտովը մահացել է դեկտեմբերի 3-ին հիվանդանոցում երկարատև հիվանդությունից հետո: Նա 81 տարեկան էր: