Արթուր Ղազինյանի գրառումը.
«Երեկվա նախընտրական բանավեճի ընթացքում գրեթե բոլոր առաջին համարները հայտարարեցին, որ մինչև վերջին «կոպեկը» պետք է վերադարձվի «ժողովրդին»:
Խոսքը տարբեր գնահատականներով 12-ից 30 միլիարդ ԱՄՆ դոլարի մասին է:
Ինձ իրոք հետաքրքիր է, կան մարդիկ, որ հավատում են, որ առհասարակ հնարավո՞ր է այդ գումարները վերադարձնել:
Եթե այո, ապա ի՞նչ գործիքներով և մեթոդաբանությամբ:
Եվ հնարավո՞ր է արդյոք այն վերադարձնել «ժողովրդին», այլ խոսքերով ասած ՀՀ քաղաքացին կստանա՞ ինչ որ մաս այդ փողերից:
P.S. Գերմանիայի վերամիավորումից հետո Արևմտյան Գերմանիայի իշխանությունները սկսեցին այսպիսի մի գործընթաց` Արևելյան Գերմանիայից գողացված և դուրս բերված կապիտալը վերադարձնելու համար: Հաջողվեց վերադարձնել միայն 10%-ը»: