Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) պարզաբանում է՝ 22/26 տեղամասում տեխնիկական խնդիր է եղել, տարածքային հանձնաժողովն օպերատիվ լուծում է տվել խնդրին, քվեարկությունը վերականգնվել է, որևէ ընտրող չի զրկվել քվեարկության իրավունքից։
Նշենք, որ այսօր ավելի վաղ մի շարք լրատվամիջոցներ հաղորդեցին, որ 22/26 տեղամասում ընտրությունը դադարեցված է, քանի որ 4-րդ համարի քվեաթերթիկները չկան, 4-րդ համարով ներկայանում է «Իմ Քայլը» դաշինքը: