Գեղարքունիքի մարզի Ախպրաձոր եւ Արեգունի գյուղերում արդեն ավարտվել են ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկության արդյունքների հաշվարկները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզի Ախպրաձոր եւ Արեգունի գյուղերի տեղամասային ընտրական հանձնաժողովներից, նախնական արդյունքներով, ընտրություններն անցել են առանց միջադեպերի եւ ընտրախախտումների, իսկ ձայների հաշվարկով առջեւում է «Իմ քայլը» դաշինքը:
Ախպրաձոր գյուղում գրանցված 247 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 146 ընտրող: 73 ձայն ստացել է «Իմ քայլը» դաշինքը, 29 ձայն՝ «Հայ Հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը, 21 ձայն՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, 19 ձայն՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, 7 ձայն՝ «Մենք» դաշինքը, 2-ական ձայն՝ «Սասնա ծռեր», «Օրինաց Երկիր» եւ Հայաստանի Հանրապետական կուսակցությունները: 1 ձայն ստացել է «Ազգային առաջընթաց» կուսակցությունը:
Արեգունիում 249 ընտրողից իրենց քաղաքացիական պարտքն են կատարել 157-ը: 91 ձայն ստացել է «Իմ քայլը» դաշինքը, 29 ձայն՝ ԲՀԿ-ն, 15 ձայն՝ ՀՅԴ-ն, 10 ձայն՝ «Մենք» դաշինքը, 5 ձայն՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, 4 ձայն՝ ՀՀԿ-ն, մեկական ձայներ՝ «Ազգային առաջընթաց», «Քաղաքացու որոշում», «Քրիստոնեա-դեմոկրատական ժողովրդական վերածնունդ» եւ «Ազգային առաջընթաց» կուսակցությունները: