Ավստրալիայում սատկել է «աշխարհի ամենահայտնի կենգուրուն»
Advertisement 1000 x 90

Ավստրալիայում սատկել է «աշխարհի ամենահայտնի կենգուրուն»

Ավստրալիայի Ալիս-Սփրինգս քաղաքի մերձակա արգելոցում սատկել է 12-ամյա Ռոջեր կենգուրուն, ոը մի քանի տարի առաջ սոցցանցերի աստղ էր դարձել անսովոր զարգացած մկանների շնորհիվ: Այդ մասին դեկտեմբերի 10-ին հաղորդվում է Facebook-ում արգելոցի պաշտոնական էջում:

«Ցավոք, Ռոջերը՝ աշխարհի ամենահայտնի կենգուրուն, սատկել է 12 տարեկանում: Նա մեր աստղն Էր ու մեր սիրելին»,- ասված է արգելոցի ղեկավար Քրիս Բառնսի հաղորդագրության մեջ:

Ուժեղ զարգացած մկանունքով կենգուրուն հայտնի է դարձել 2015 թվականին, երբ Ալիս Սփրինգսի արգելոցի աշխատակիցները հրապարակեցին երկմետրանոց Ռոջերի առաջին լուսանկարները: Տեսահոլովակը, որտեղ կենգուրուն առջևի թաթերով պատառոտում է թիթեղյա դույլերը, վիրուսային դարձան և ճանչում բերեցին Ռոջերին:



Նման նյութեր