Դավիթ Շահնազարյանը պարզաբանում է, թե որ ուժերի քվեաթերթիկներն է դրել գրպանում և ինչու
Advertisement 1000 x 90

Դավիթ Շահնազարյանը պարզաբանում է, թե որ ուժերի քվեաթերթիկներն է դրել գրպանում և ինչու

Հայաստանի Հանրապետական կուսակցության ցուցակի երրորդ համարում ներկայացված Դավիթ Շահնազարյանը երեկ` ԱԺ ընտրությունների քվեարկության օրը, հայտարարել էր, մասնակից 11 ուժի քվեաթերթիկներից մեկը դրել է ծրարի մեջ, իսկ երկուսը` իր գրպանում:

Tert.am-ի հետ զրույցում նա ասաց, որ այդ երկու քվեաթերթիկները  ՀՅԴ-ինը և ԲՀԿ-ինն էին: «ՀՅԴ-ն այն կուսակցությունն է, որը քարոզարշավի ընթացքում բարձրաձայնում էր Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հարցը:

Իսկ ԲՀԿ-ն միակն է հեղափոխական կուսակցություններից, որը իր առաջ նպատակ չէր դրել ոչնչացնել «Հանրապետական» կուսակցությանը, այդ իսկ պատճառով ես առանձնացրի այդ երկու քաղաքական ուժերի քվեաթերթիկները»,- ասաց նա:

tert.am