«Կանխավ ասեմ՝ նախկին իշխանության ներկայացուցիչներն ու սատելիտները թող լուռ մնան ու չքննադատեն»
Advertisement 1000 x 90

«Կանխավ ասեմ՝ նախկին իշխանության ներկայացուցիչներն ու սատելիտները թող լուռ մնան ու չքննադատեն»

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի ֆեյսբուքյան գրառումը. Հայկական կողմից պարզաբանում չկա՞: Սա ի՞նչ նոր անակնկալ է: Հենց սա ինքնիշխանության կրճատում է, երբ քեզ չեն թողնում քո անվտանգության կարիքները բավարարելու համար ռազմական, ռազմատեխնիկական համագործակցություն ունենալ այլ երկրների հետ: Հետաքրքիր է, թե նոր իշխանությունները ի՞նչ են հասկանում ինքնիշխանություն ասելով… Կանխավ ասեմ՝ նախկին իշխանության ներկայացուցիչներն ու սատելիտները թող լուռ մնան ու չքննադատեն. այս ամենի հիմքն էլ իրենք են դրել 2012թ. ՀԱՊԿ կանոնադրության արձանագրություն ստորագրելով ու ԱԺ-ում բոլորով միասին (ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ, ՀԱԿ) վավերացնելով, որի համաձայն առանց ՀԱՊԿ համաձայնության Հայաստանն իրավունք չունի հյուրընկալել օտարերկրյա ռազմական ենթակառուցվածք:



Նման նյութեր