«Լուկաշենկոն ձգտում է արհեստական լարվածություն բերել հայ-ռուսական ռազմաքաղաքական հարաբերություններում՝ ունենալով երկու հիմնական նպատակ. առաջին՝ Բելառուսի նախագահի հակահայկական քաղաքական հայտարարություններն, ըստ էության, ոչ այնքան Հայաստանի դեմ են, որքան, նախևառաջ, Ռուսաստանի։
Երկրորդ՝ օգտագործելով հայ-ռուսական հարաբերությունների ձևաչափը՝ Լուկաշենկոն առաջ է մղում Անկարայի ու Բաքվի շահերը, որոնք ենթադրում են ինչպես Հայաստանի, այնպես էլ ՌԴ-ի դեմ մեսիջներ»,- իր էջում գրել է Կարեն Վերանյանը։