Հ1-ի լրատվականը նոր ղեկավար ունի. armdaily.am
Advertisement 1000 x 90

Հ1-ի լրատվականը նոր ղեկավար ունի. armdaily.am

Armdaily.am-ի տեղեկություններով՝ երեկ Պետրոս Ղազարյանը նշանակվել է Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայության տնօրեն: Պետրոս Ղազարյաը Հանրային է տեղափոխվել ընդամենը մեկ ամիս առաջ: Վերջինս երկար տարիներ աշխատել է «Կենտրոն» հեռուստաընկերությունում և եղել է «Ուրվագիծ» հաղորդման հեղինակ և վարող: Նշենք, որ հանրային հեռուստաընկերությունում կատաղի պայքար էր սկսվել լրատվական-վերլուծական հաղորդումների տնօրենի պաշտոնի համար։  Փորձեցինք տեղեկությունը ճշտել Պետրոս Ղազարյանից, սակայն վերջինս ասաց, որ ժողովի է ու ավելի ուշ կկարողանա խոսել: Հիշեցնենք, որ լրատվականի նախկին տնօրեն Վահագն Թևոսյանը դեկտեմբերի 13-ին աշխատանքից ազատվելու դիմում էր գրել: Թևոսյանը այդ մասին տեղեկացրել էր իր ֆեյսբուքյան էջում՝ գրառման մեջ նշելով, որ քաղաքական ուժին հարող մարդն արդեն իսկ սուբյեկտիվ է որպես լրագրող, անկախ իր մարդկային հատկանիշներից, ու որ Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայությունը նման տնօրեն ունենալու շռայլություն իրեն չի կարող թույլ տալ Նոր Հայաստանում: Նշենք, որ Վահագն Թևոսյանը «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու էր և համամասնական ընտրակարգով ընտրվել է ԱԺ  պատգամավոր: