«Եղբայր, էլի լավն արա, մտադրություններիդ ազնվության մեջ չենք կասկածում, բայց նախ մի հատ թվարկիր, թե խնդիրների քո հիերարխիան որն է»
Advertisement 1000 x 90

«Եղբայր, էլի լավն արա, մտադրություններիդ ազնվության մեջ չենք կասկածում, բայց նախ մի հատ թվարկիր, թե խնդիրների քո հիերարխիան որն է»

Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ուղղակի ապշել կարելի է, որ պետական կառավարման ժամանակ նախ խնդիրը չեն դնում, հետո լուծումը տալիս: Քաղաքի բյուջեում կոնցեպտուալ փոփոխություններ չանելու, նախկին սխեմայի մեջ մնալու ու որոշ ծախսեր էլ ավելացնելու քննադատություններին ի պատասխան հնչում է՝ քաղաքի համար լավն ենք անում:

Եղբայր, էլի լավն արա, մտադրություններիդ ազնվության մեջ չենք կասկածում, բայց նախ մի հատ թվարկիր, թե խնդիրների քո հիերարխիան որն է, ամեն խնդրի լուծումը որքան եք գնահատել 4 տարվա կտրվածքով, տարիների վրա բաժանել ու արտացոլել նախ այս տարվա ու դեռ կարտացոլեք հաջորդ տարիների բյուջեներում: Բայց կրկնում եմ, հանրությանը պետք է ցույց տալ խնդիրներն ըստ առաջնահերթության:

Միգուցե ամեն մեկի համար դրանք տարբեր լինեն, բայց դրանք պետք է լինեն: Նույնը կառավարության կառուցվածքի մասին ընթացող քննարկումների համար: Բացի օպտիմալացման գաղափարը, այլ բան տեսանելի չէ այն տեղեկություններում, որոնք վերաբերում են նախարարությունների միավորմանը: Օրինակ, թե այդ ինչպես է տարածքային կառավարման նախարարը հավասարապես գլուխ հանելու միաժամանակ և տարածքային կառավարումից, և տրանսպորտից, և գյուղատնտեսությունից, և ենթակառուցվածքներից, որ կարողանա գոնե համակարգել:

Կառարկեք, թե համապատասխան տեղակալներ կունենա: Էհ, բայց նախարարը պետք է բոլոր ոլորտներից էլ հասկանա, չէ՞: Եթե անհրաժեշտ չափով ու խորությամբ չհասկանա, էլ ո՞ւմ է պետք նրա համակարգումը: Նախկին իշխանությունները, գիտենք, նախարարությունների թիվն ու պաշտոնյաների անձերը համապատասխանեցնում էր կոալիցիոն ու ներքաղաքական համաձայնություններին: Ինչքան պետք էր՝ պաշտոն էին ստեղծում: Բայց այժմ միանգամայն այլ կոնեցեպցիա ունենալու ժամանակն է, որը թե կօպտիմալացնի ուռճացված պետական համակարգը, թե նաև կոնկրետ ոլորտների զարգացման խնդիր լուծի:
Շնորհակալություն ուշադրության համար»:

Ուղղակի ապշել կարելի է, որ պետական կառավարման ժամանակ նախ խնդիրը չեն դնում, հետո լուծումը տալիս: Քաղաքի բյուջեում…

Gepostet von Styopa Safaryan am Dienstag, 18. Dezember 2018