Վարդենյաց լեռնանցքում իրականացվում են միջպետական ճանապարհի մաքրման եւ մշակման աշխատանքներ
Advertisement 1000 x 90

Վարդենյաց լեռնանցքում իրականացվում են միջպետական ճանապարհի մաքրման եւ մշակման աշխատանքներ

երջին օրերին գրանցված տեղումների եւ բքի պատճառով շարունակում է փակ կամ դժվարանցանելի մնալ Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ճանապարհը Վարդենյաց լեռնանցքում: Ինչպես տեղեկացրեց ճանապարհի սպասարկումն իրականացնող «Շանթ-Սեյրան» ՍՊԸ պատասխանատու Աղասի Ղուկասյանը, անցած գիշեր կրկին ձյուն է տեղացել Վարդենյաց լեռնանցքում, ինչի հետևանքով դժվարանցանելի վիճակ է ստեղծվել տրանսպորտային երթևեկության համար: Ճանապարհաշինարարները մաքրման և մշակման աշխատանքները ձեռնարկել են դեկտեմբերի 19-ի առավոտից:
«Հիմնականում դժվարանցանելի է Գեղարքունիք-Վայոց Ձոր սահմանաբաժանի մոտ 300 գծամետր հատվածը, որտեղ հաստ շերտով մերկասառույց է ձևավորվել: Ճանապարհաշինարարները ձեռնարկել են մաքրման և մշակման աշխատանքներ: Ժամը 14-ից հետո ճանապարհն ամբողջովին բաց է և երթևեկելի»,- ներկայացրեց Աղասի Ղուկասյանը: