Հայաստանում ԱՄՆ դեսպանատան կողմից 2016 թվականին պատվիրված սարքը, որ կարողանում է վերծանել նույնիսկ գաղտնաբառով պաշտպանված սմարթֆոնների մեջ եղած ինֆորմացիան, նախատեսված է եղել ՀՀ Փորձաքննությունների ազգային բյուրոյի համար, որին էլ ավելի ուշ տրամադրվել է։ Այս մասին հայտնի է դառնում ամերիկագետ Սուրեն Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումից.
«Փաստորեն ամերիկյան դեսպանության կողմից ձեռք բերված բջջային հեռախոսների սպասարկման և բջջային հեռախոսներից տեղեկատվության արտածման նորագույն սարքերը նվիրաբերվել են ՀՀ Փորձաքննությունների ազգային բյուրոյին»։
Գրառման հեղինակը հղում է արել հետևյալ կայքի հրապարակմանը. nbe.am