Լրագրող. Շարունակելով հա՞ Ռուսաստանի հետ հարաբերությունների թեման, արդյո՞ք Հայաստանը շարունակելու է Մադրիդյան սկզբունքների հիման վրա հարաբերություններ կառուցել, բանակցություններ կառուցել Ռուսաստանի հետ, թե ինչ-որ բան է փոխվելու այդ մասով:
Խոսնակ. Գիտեք, մի քիչ Ձեր հարցը ինձ խճճեց, ի՞նչ է անելու Ռուսաստանի…
Լրագրող: Մադրիդյան սկզբունքների, արդյո՞ք Ռուսաստանի հետ հարաբերությունները շարունակելու են հա՞, նախորդ իշխանությունների դեպքում Մադրիդյան սկզբունքների հիման վրա էին հա՞ ընթանում, էս մասով ինչ-որ փոփոխություններ:
Խոսնա. Գիտեք, Ռուսաստանի հետ հարաբերությունները, ես երեկ էլ եմ ընդգծել, կառուցվել են, կառուցվում են և կառուցվելու են սուվերեն, իրավահավասարության սկզբունքի հիման վրա, որևէ այլ սկզբունք ես մեր օրակարգում չգիտեմ, կներեք, ես չեմ կարող մեկնաբանել:
Թերևս պետք է բարձր գնահատենք ԱԳՆ խոսնակի կոռեկտությունն ու մարդկային բարձր հատկանիշները: Նա մինչև վերջ լսեց լրագրողի անգրագետ անհեթեթություններն ու մի բան էլ օգնության ձեռք մեկնեց՝ փորձելով պատաասխանել դատարկախոսությանը:
Ուրիշ մեկը, ամենայն հավանականությամբ կծաղրեր ու կհեգներ լրագրողին զավեշտալի այս հարցից հետո:
Անշուշտ լրագրողին չարժի կշտամբել, մեղավորը Հ1-ն է, որը նրան աշխատանքի է վերցրել ու ուղարկել այս չափազանց լուրջ մամուլի ասուլիսին: Ցավում եմ, որ հարկատուների հաշվին գործող հեռուստընկերությունը հայտնվել է որակական այս չափազանց ցածր տիրույթում:
Լրագրողին հանկարծ գործից չհանեք, ընդհակառակը սովորցրեք, կրթեք, որ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունները տարբերի Ռուսաստաի հետ փոխհարաբերություններից:
Առաջնային պատասխանատուներից է նաև կրթական համակարգը, որը ուսանողներին կրթելու փոխարեն, էլ ավելի կիսագրագետ է դարձնում՝ ներմուծելով հանրային աշխատանքի, փորձանք դարձնում հանրության համար: